Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.Գ. Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողություններով լրջագույն կերպով մտահոգված է Ալիևի վարչակարգի պատասխանատուները, բանակի հրամկազմը, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»: