Սիրելի՛ զինվորներ, հրամանատարներ, հայ ազգի պաշտպաններ
Ողջ ազգն է այսօր հպարտանում ձեր սխրագործություններով, առավել ևս մեր սերունդը։ Այս օրերին ձեր խիզախությամբ, քաջությամբ, հմուտ հրամանատարության, բարձրակարգ և հայրենասեր նախարարների պլանավորած ծրագրով ամփոփեցիք Հայոց բանակի գործունեությունը։
Մեր բանակն անցած ուղի ունի։ 1988թ–ին շատերս զենք վերցրեցինք հանուն Արցախի, հանուն արդար պայքարի։ Նրանք, ովքեր հասկանում էին սահմանը պաշտպանելու բարձր պատասխանատվությունը, կանգնեցին առաջնագծում։ Իհարկե շատ զրկանքներ կրեցինք, տարբեր փուլերում տարբեր գնհատականներ տրվեցին մեր ընթացքին, միջազգային տարբեր կարծիքներ հնչեցին, սակայն մեր կայացած բանակի առկայությունը այսօր ավելի խոսուն է, քան ասեկոսները։
Այսօր մենք ունենք հզոր բանակ նաև ձեր շնորհիվ։ Ես խոնարհվում եմ ձեր հայրենասիրության, խիզախության առջև։ Դուք կարողացաք աշխարհին ցույց տալ հայոց բազկի ուժը, նաև ձեր հմուտ գործունեությամբ կարողացաք քաղաքակիրթ աշխարհի բառապաշարից հանել «օկուպանտ» տերմինը։
ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ
Հ.Գ. Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության տակ։ Առաջիկայում վիրահատություն պիտի հաղթահարեմ։ Բարեհաջող ավարտից հետո կմիանամ ձեզ։
Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ՝ Սուրիկ Խաչատրյան