Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ: Այս մասին RBC-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ», — ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, պատասխանել է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: