Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Ռուսթավելի փողոցի 91 տանը։ Կանչով դեպքի վայր մեկնած շտապօգնության բրիգադը հայտնաբերել է նույն տան բնակիչ Վահե Բաբայանի դին՝ ծնված 1991 թվականին։ Երիտասարդը ապրում էր հոր՝ Սամվել Բաբայանի հետ։

Նա SHANTNEWS-ին պատմել է, որ որդին գտնվել է իր ննջասենյակում, որտեղից էլ ուժեղ պայթյունի ձայն է լսել։ Թե ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ, տղամարդուն հայտնի չէ։ Պայթյունի հետևանքով երիտասարդը տեղում մահացել է, վնասվել են տան ապակիները և սենյակի կահույքը։