Զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը ստացել է Արցախի հերոսի կոչում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և 1 միավոր հետևակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:

Նշենք, որ քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ ևս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում, այդ թվում՝ Դավիթ Գրիգորյանը։