Թշնամու կողմից համապատասխան հետեւություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով եւ կազմաքանդելով թշնամու բանակը եւ թիկունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ դադարեցվել է կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետեւություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով եւ կազմաքանդելով թշնամու բանակը եւ թիկունքը:

Մենք մինչեւ վերջ վճռական ենք մեր գործողություններում:

Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Հովհաննիսյանը։