Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի կապակցությամբ այսպիսի քայլ ձեռնարկվել է ԵԽԽՎ-ի կողմից՝ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների հանձնաժողովի (մոնիթորինգային հանձնաժողով) լիազորությունների շրջանակում։ Դրա արդյունքում հօդս ցնդեցին Սահակաշվիլիի կողմից տարածվող ստերը։