Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են նախարարությունից։