Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։

Արդյո՞ք կողմերը վիրավորներ ունեն, արդյո՞ք կորուստներ կան մարտադաշտում և այլն։

Կարծում եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի։

Ի դեպ, սա պետք է օրակարգային լինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- գրել է նա։