Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին:

Հայաստանի նախագահն անդրադարձել է հարցին, որը շրջանառվում է մի քանի ռեսուրսների կողմից, որ իբրեւ թե Բելառուսից Ադրբեջանին ռազմական բեռներ են մատակարարվել վերջին շրջանում: «Հեռախոսազրույցում հստակ պատասխան է տրվել ֆեյքային տեղեկատվությանը. վերջին կես տարվա ընթացքում ռազմական բեռների գծով որեւէ մատակարարում Բելառուսից Ադրբեջանին կամ Հայաստանին տեղի չի ունեցել»,-հայտարարել են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Կողմերը քննարկել են նաեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Բելառուսում եւ Հայաստանում: