Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ: Լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամ են Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները:

Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և այլ անվանումներով 51 խմբավորումներից են:

Իրանական լրատվամիջոցը հավելում է, որ այդ ահաբեկիչներից նվազագույնը 103-ն արդեն իսկ սպանվել են Ղարաբաղում: