Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիյան հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և սուտ: Ես ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին և ողջ ժողովրդին` չտրվել այդպիսի ապատեղեկատվությանը»,- ասել է Դարսալիյան: