ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Հանգստյան օրերին զրուցել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների աճն անթույալտրելի է: Ռազմական գործողությունները հարկավոր է անհապաղ դադարեցնել: Բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս արագ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ»,-գրել է նա Թվիթերում: