Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն իր աջակցությունն է հայտել Հայ զինվորին:

Սոցցանցերի իր էջերում Դարչինյանը գրել է. «Շատ մենամարտեր եմ ունեցել, շատ հաղթանակներ տարել, բայց դրանցից մեկը երբեք չեմ մոռանա: 1999թվական, Հունաստան…Եվրոպայի գավաթի ժամանակ նոկաուդով հաղթելով թուրքին կրկնակի մեծ ուրախություն վայելեցի …Թուրքը միշտ պետք է վախ ունենա հայից …

Դուք անպարտելի եք հայոց փառքի ու պարծանքի արժանի մեր հայ զինվորներ …հաղթանակով եւ առողջ վերադարձեք տուն»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմերն ունեն մարդկային ուժի և սպառազինության մեծ կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  վերաբերյալ:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները՝ կոչ անելով Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: