Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը:

Գարիկ Մարտիրոսյանն ընդգծելով, որ ինքը խաղաղության կողմնակից է, փորձել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ-ադրբեջանական հակամարտության վրա: Նա «Ինստագրամի» «սթորի» բաժնում զետեղել է  մի քանի գրառում՝ գրելով, որ ամեն օր երեխաներ են զոհվում, և պետք է կանգ առնել: «Մի՛ լռեք: Հայ ժողովուրդը վտանգի մեջ է: Հետո չափազանց ուշ կլինի»,- շեշտել է նա: