Ռուս ընդդիմադիր Վյաչեսլավ Օսետրովը գրել է. «Ահա, թե ինչի ենք մենք ականատես լինում: Հայ ժողովրդի դեմ հիմա պատերազմ են մղում Ադրբեջանը, Թուրքիան, վարձկան-դահիճներ Սիրիայից, Լիբիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու նույնիսկ Իսլամական պետությունից (ԴԱԻՇ): Ահաբեկիչների ու բռնակալների այս համերաշխ խմբի մեջ է խցկվել նաև Իսրայելը: Այնինչ հայ ժողովուրդը ցեղասպանությունից պակաս չի տառապել, ինչ հրեա ժողովուրդը:

Զայրույթից խոսքեր չեմ գտնում»: