Ադրբեջանում «Կովկասյան հանգույց»-ի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սադիխովը հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և իբր հենց նա է հայերին փոխանցել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ծրագիրը, որն էլ իր հերթին այն փոխանցել է հայկական կողմին:

Ադրբեջանցիներն իրենք չէին էլ կասկածում իրենց բարձրաստիճան զինվորականին, թուրքական հատուկ ծառայություններն են կարողացել բացահայտել նրան:

Տեղեկություն կա նաև, որ գեներալ Փոլադ Հաշիմովը նույնպես հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշում, հուլիսյան մարտերում ոչնչացվել է Սադիխովի դավաճանության պատճառով: