Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս համանախագահին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության էսկալացիայի մասին»,- ասել են ադրբեջանական գերատեսչությունից:

Ռուս դիվանագետն, իր հերթին, լուրջ մտահոգություն է հայտնել աճող լարվածությամբ և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: