Միայն ու միայն հաղթանակ, բացառապես հաղթանակ, որ պատկերացնում ենք այս պայքարի վերջում։ Այս մասին այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ այսօր Պաշտպանության բանակն անցել է հակահարձակման և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում։ «Պիտի կործանենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ այլևս իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ։ Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքնայուրը պետք է ինքն իրեն նվիրի մի նպատակի, այդ նպատակի անունն է՝ հաղթանակ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնածգում, մենք անպայման կհաղթենք, չկասկածեք», – ասել է Նիկոլ Փաշինյանը։