«Վերջին էսկալացիան չափազանց մտահոգիչ է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար։ Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների դեէսկալացիա, մենք պետք է վերականգնենք երկխոսությունն ու բանակցությունները»- նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ խոսելիս։ Նա նաև հավելել է, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում։

Անդրադառնալով կանադական ռազմական տեխնիկային, որը կարող է օգտագործված լինել այս իրավիճակում՝ նա ասել է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը հետաքննություն է սկսել։

«Չափազանց կարևոր է, որ Կանադայի մարդու իրավունքների չոտնահարման ակնկալիքները միշտ հարգվեն։ Մենք ավելի շատ բան կունենանք ասելու, երբ ավելի շատ բան պարզ դառնա»։