Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մարդասիրական օգնության քողի տակ հաստատել է Stugna-P հակատանկային հրթիռային համակարգերի առաքումը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ինքնահռչակ ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը: Նրա խոսքով՝ Ուկրաինան «խոսքից գործի է անցել» Բաքվին ռազմական աջակցության հարցում: Ըստ նրա՝ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հաստատել է Ադրբեջանին մի խմբաքանակ 54 ATGM և 324 հրթիռների առաքումը: Բացի այդ, Կիևը մտադիր է մի խումբ հրահանգիչների ուղարկել ադրբեջանական զինուժը վերապատրաստելու համար: «Նրանք մատակարարվելու են Ուկրաինայի ռազմական տրանսպորտային ավիացիայի կողմից»,֊ հստակեցրել է Բասուրինը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ խոսք լինել չի կարող հակամարտության կողմերից որևէ մեկին Ուկրաինայից ռազմական օգնություն տրամադրելու մասին: