ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցից մի հատված։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։
Վարչապետ — Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին: Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել, ապրելու կամքը, ապրելու իրավունք ունեցող մարդիկ չեն կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազարամյակ ապրում է երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի:
Լրագրող — Գուցե դուք կցանկանայիք ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք:
Վարչապետ— Ես միայն մի բան կարող եմ ասել Ադրբեջանի ժողովրդին. Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: Ալիևի բռնապետական իշխանության համար հայերը միշտ էլ եղել են հարմար թշնամու կերպար, որով նա փորձում է շրջանցել ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: