Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել, ասվում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նրանք եղել են Անկարայի կողմից ուղարկված սիրիացի 850 վարձկանների շարքում, որոնց Թուրքիան ուղարկել էր ադրբեջանցիների կողմից մարտերին մասնակցելու համար, փոխանցում է Al Arabiya-ն: