ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մի շարք լեգենդար հրամանատարներ, ովքեր տարիներ առաջ կռվել և ահուսարսափի մեջ են պահել թշնամուն, այսօր ևս մեկնել են ռազմաճակատ։ Մեր տեղեկություններով նրանց թվում է նաև
Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։ 1990-1994 թվականներին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների, «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Նշենք, որ մեր տեղեկություններով, մինչև այս պահը Սասուն Միքայելյանը զբաղված էր ԵԿՄ-ականներին ըստ մասնագիտության առանձնացնելու և նոր միայն ռազմաճակատ մեկնելու հարցերով։