Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավորության մասին: Այս մասին, SANA գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը:

«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական սպանությունների»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Դամասկոսը Երևանին ու Բաքվին կոչ է անում քայլեր ձեռնարկել ռազմական էսկալացիայի թուլացման համար և ուղիներ փնտրել խնդրի խաղաղ լուծման համար: