Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում հայտանբերված նռնակը Ֆ-1 տեսակի է, հին: Ինժեներասակրավորական խումբը այն հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, ժամը 12։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։