Եվրախորհրդարանի չեխ անդամ Կատերժինա Կոնեչնան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել թուրքական ռեժիմի դեմ՝ տարածաշրջանում իր ագրեսիվ գործողությունների և փախստականների հարցով ԵՄ-ին շանտաժի ենթարկելու պատճառով:

Կոնեչնան չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ այժմ ժամանակն է անցնել թուրքական ռեժիմի մեղադրանքից նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն և դադարեցնել որոշ ֆինանսական ծրագրերը:

Պատգամավորը նշել է, որ Թուրքիան Եվրամիության անդամ չէ, իսկ միությանը միանալու համար թեկնածու երկրների ցուցակում նրա ներկայությունը բոլորովին անիմաստ է: