ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է գերիների վերաբերյալ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարը:

«Ոչ կարող ենք հերքել, ոչ հաստատել։ Թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծի փոփոխություն, ոչինչ չենք կարող հերքել։ Նկարը լավ քողարկված կեղծիք էր։ Իրողության մասին՝ ավելի ուշ»,-նշել է նա։

Հայկական դիվերսիոն խմբի կողմից LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի պայթեցման մասին խոսելով` Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Լավ կմեկնաբանեմ, ժամանակին հերոսությունների մասին կպատմեմ»։

Հիշեցնենք` wargonzo Տելեգրամ ալիքը գրել էր, որ Արցախի պաշտպանության բանակի դիվերսիոն խումբը մտել է Ադրբեջանի հետևակի տարածք և պայթեցրել ադրբեջանական թնդանոթը, որից նրանք հարվածում էին Ստեփանակերտին։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ոչնչացվել է իսրայելական արտադրության «LORA» թնդանոթը։