ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն մեկնել է Արցախի Հանրապետություն:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին:

Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ: