Կիևյան «Ֆաբիուս» ռեստորանում անհայտ անձը սուր ծակող գործիքով հարձակվել է Միխեյիլ Սահակաշվիլի վրա, գրում է Strana֊ն։ «Անհայտ տղամարդը մտել է ռեստորանի սրահ, որտեղ հանգստանում էր Վրաստանի նախկին նախագահը: Նա մոտեցել է Սահակաշվիլիին և սկսել սպառնալ: Ռեստորանի անվտանգության աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն: Հարձակման պատճառը ճշտվում է», — ասել է աղբյուրը: