Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքում գրում է․ «Այսօր Երուսաղեմում ամենուր հայերին աջակցող պաստառներ են։ Եվ ցանկանում եմ ասել, որ դեպքերի մեծամասնությունում ոչ թե հայերն են դրանք փակցնում, այլ հայերին համակրող հասարակ հրեաները։ Սոցիալական ցանցերի շատ իսրայելական խմբերում մարդիկ դիմում ու հարցնում են, թե որտեղից կարող են գնել հայկական դրոշ, որպեսզի կախեն իրենց պատշգամբներից։ Կրկնեմ, որ դրանք գրում են ոչ թե հայերը, այլ հասարակ հրեա-իսրայելցիները։

Սա այն հարցի մասին, իբր թե բոլոր իսրայելցիները դեմ են Հայաստանին և օգնում են թուրքերին և Ալիևին։ Դա ճիշտ չէ։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հիմա վիթխարի ճնշման է ենթարկվում Բաքվին զինամթերքով մատակարարելը դադարեցնելու պահանջներով»։