ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, եվրոպական և եվրասիական հարաբերությունների բյուրոյի ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիկերը կմեկնի Թուրքիա`քննարկելու Կովկասում տիրող իրավիճակը, հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: Նշվում է, որ Ռիկերը հոկտեմբերի 3-5-ը կայցելի Ստամբուլ և Անկարա:

«Դեսպան Ռիկերը կհանդիպի թուրք գործընկերների հետ` ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ հարաբերությունները զարգացնելու և Կովկասում իրավիճակը քննարկելու համար», — ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: