Արցախի դեմ ճակատամարտում զոհված սիրիացի վարձկանի եղբայրը խոսել է իր զարմիկի՝ Ահմադ Քաղան Ֆարազատի մահվան մասին, փոխանցում է  Infoteka24-ը:

Ահմադ Ֆարազատը՝ սպանված գրոհայինի  հորեղբոր որդին, հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան ստում են այն մասին, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:

Ավելի վաղ Infotek24 պորտալը, հղում անելով Աֆրինի իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնել էր, որ միայն երեկ  սպանվել է ավելի քան 30 սիրիացի թուրքմեն, որոնք Թուրքիայի կողմից բերվել էին Ադրբեջան՝ արցախահայության դեմ պատերազմի համար: