«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը Արցախի Հանրապետություն է ուղարկել 5 մլն դրամի չափով առաջին անհրաժեշտության դեղորայք և հարդեղագործական ապրանքներ։ Այս ամենը տեղ հասցնելուց հետո ավիաընկերությունը պատրաստ է շարունակել օգնության մատակարարումը այնքան, որքան անհրաժեշտ լինի։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը. քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն: Մենք մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ամեն վայրկյան պատրաստ ենք ներդնել մեր ողջ ուժն ու կարողությունները՝ մեր Հայրենիքի խաղաղությունն ապահովելու համար։ Ավիաընկերության օտարերկրյա ղեկավարությունը կանգնած է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։ Մենք համագործակցում ենք ՀՀ պետական կառույցների հետ՝ փորձելով ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

Այսպիսով, մենք այստեղ ենք, մեր Հայրենիքի կողքին՝ սատար կանգնելու մեր ժողովրդին և զինվորներին» — հայտնել է ավիաընկերության ղեկավարությունը։