Վրաստանում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխները միտումնավոր վնասելու համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ Օրոզմանի գյուղի տարածքում, սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց։

«Անհայտ անձինք փորել են հողը և կտրել մալուխները։ Դրանք միջազգային նշանակության մալուխներ են, որոնք գալիս են Սև ծովից՝ կապելով Եվրոպան Ասիայի հետ՝ Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ճանապարհով»․ — հայտարարել է պաշտոնական Թբիլիսին։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ դրանից մեկ օր առաջ էլ վնասվել են Հայաստան գնացող հեռահաղորդակցության մալուխները Սադախլո գյուղի մերձակայքում։

Մեղավորներին սպառնում է տուգանք, կամ ազատազրկում՝ 1-2 տարի ժամկետով։