Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,-նշել է նա: