Վերջին օրերին հրետակոծվել են բազմաթիվ քաղաքներб գյուղեր, գրեթե բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր եւ վիրավորվածներ։ Ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով։ Արդեն վաղվանից նախատեսում ենք սկսել նաեւ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների վերանորոգում եւ վերականգնում։ Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հանգանակված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև հայտնեց, որ վաղվանից կգործի թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների և ելք-մուտքի մասին։