Սլավայի հետ պետք է հանդիպեինք PR մագիստրոսական ծրագրում…. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4 տարիների ընթացքում նա իրեն դրսևորել է լավագույնս` խելացի, հավասարակշիռ, կազմակերպված։ Հրաշալի հայորդի, ով կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն մեզ։ Սլավա ջան, դու հավերժ մեր հերոսն ես, խոսքեր չեմ գտնում……Աստված լույսերի մեջ թող պահի քեզ,- գրում է Աստղիկ Ավետիսյանը:

Սլավային ճանաչողները նրան խոհեմ ու հավասարակշիռ մարդ են համարում:

Արցախյան պատերազմում կյանքը հերոսաբար զոհած Սլավա Բադալյանը Հակատանկային ուսումնական զորամասում կուրսանտ էր, երբ Զինուժին տված հարցազրույցում պատմում է, որ ավարտական քննությունները գերազանց է հանձնել և որ մարտական ցանկացած խնդիր կարող է վստահ իրագործել:

Ասաց ու մարտի դաշտում ապացուցեց այն. նա ընկել է մարտի դաշտում` մարտական խնդիրները վստահորեն իրագործելիս: