Դեպի ՀՀ թռիչքներ կատարող օտարերկրյա ավիաընկերությունների տեսակետից` ո՞ր մեկն է շարունակելու իր թռիչքները մի երկիր, որտեղ օդանավակայինի մոտ ՀՕՊ է կրակում թռչող օբյեկտների վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարչապետի ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԱԹՍ-ներ Երեւանի երկնքում

Անկախություն

Անվտանգություն

2013թ. Ապրիլին, երբ այն ժամանակվա հայկական միակ ուղեւորատար «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարեց իր սնանկության մասին, ես Սիրանույշ Պապյանին

տվեցի իմ առաջին հարցազրույցը ՀՀ ինքնիշխանության եւ անվտանգության հարցում ավիացիայի կարեւորության, անփոխարինելիության մասին:

7 տարի ավիատորների մի ստվար խումբ ու ես փողահարում ենք դրա մասին:

Էդ ընթացքում ես խնդրով հանդիպել եմ 2 վարչապետի: Որոնցից մեկի օրոք, Հայաստանի՝ շուկային անպատրաստ լինելու պայմաններում, հապճեպ ընդունվեց «բաց երկնքի» քաղաքականությունը: Հապճեպ, որովհետեւ այն իրագործվեց ոչ թե մարդավարի, քայլ այլ քայլ, այլ ոնց որ 10 մետրանոց աշտարակից եռակի սալտոյով թռիչք` լողալ չիմացողի կողմից:

Մյուս վարչապետը լսեց, նկարվեց, խոստացավ, … մոռացավ…

Հասցրել եմ աշխատել երրորդ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդականի պաշտոնում:

Նույնիսկ ներկայացրել եմ ավիացիայի իմ եւ փորձագետների համատեղ կազմած, ավիացիայի զարգացման ազգային հայեցակարգը:

Որի ընդունումն, ի դեպ, բարեհաջող վիժեցրել է ՀՀ Սահմանադրության վրա հիմնված բոլոր օրենքներով, այդ հարցի քննարկմանը բացարձակ ոչ մի իրավունք եւ առնչություն չունեցող մի կառույց:

Բայց հիմա դրա ժամանակը չի:

Անպատճառ կանդրադառնամ պատերազմից հետո:

Դրա փոխարեն «էստի համեցեք» է արվել օտարերկրյա ավիափոխադրողներին:

Գումա՞ր է պետք` վճարենք,

Քի՞չ է` ավելացնենք:

Զեղջե՞ր եք ուզում օդանավակայանում` հարց չկա, կազմակերպենք:

Օդի տու՞րք հանենք ձեր ուղեւորնեից` փլիիզ…

Ճչացել եմ, զեկույցներ եմ գրել երկրի ղեկավարին, հրաժարական եմ տվել ծսռայել սեփական երկրի ավիացային էդպիսի մոտեցում ունեցող կառավարությունում…

Ոչ մի փոփոխություն:

Հասարակությունը լոուքոստ օրգազմա ապրում €35 գներից:

Ինձ բզկտում են «հին մտածելակերպի» համար ու էլի մեղադրանքներ ներկայացնում: Ես դրանց էլ կանդրադառնամ պատերազմից հետո:

Բայց…

Երեւանի գլխին հայտնված երեկվա ԱԹՍ-ները չեն եկել մեր օդի պրոբը վերցնեն, գնան:

Վստահ եմ, որ դրանք դատարկ են եղել, ու ռազմական տեսակետից դրանց ուղարկելու նպատակից ավելի լավ տեղյակ են ռազմական ոլորտի մասնագետները:

Ես կասեմ դեպի ՀՀ թռիչքներ կատարող օտարերկրյա ավիաընկերությունների տեսակետից` ո՞ր մեկն է շարունակելու իր թռիչքները մի երկիր, որտեղ օդանավակայինի մոտ ՀՕՊ է կրակում թռչող օբյեկտների վրա:

Հիշենք ընդամենը ամիսներ առաջ Թեհրանի մոտակայքում խոցված ուկրաինական Բոինգի մասին:

Իրանի ՀՕՊ-ը հաստատ չէր ուզում խոցել էդ օդանավը:

Բայց իրենց թռիչքներն այդ երկիր դադարցրին, փաստորեն, բոլոր արտասահմանյան ընկերությունները:

Իրանն ունի մի շարք տեղական ընկերություններ: Որպես երկիր Ընդգրկված չի EASA «սեւ ցուցակում» …

Բա մե՞նք: Մե՞նք ոնց ենք կապ պահելու արտաքին աշխարհի հետ:

Էս պատերազմն սկսվելուց մի քանի ժամ անց ես նախ ֆեյսբուքով, հետո պաշտոնական նամակներով դիմեցի վարչապետ Փաշինյանին եւ ՏԿԵ նախարար Պապիկյանին 4 առաջարկով`

1. Վերականգնել ապիկար ՔԱԿ քմահաճույքով ու իր մեղքն ուրիշի վրա բարդելու մոլուցքի պատճառով փակված հայկական ավիաընկերություններն ու օդանավերի գրանցումը:

2. Վերականգնել գործող հայ օդաչուների` տրենաժոր բաց թողնելու պատճառով դադարեցված վկայականների գործունեությունը

3. Բնակցություններ սկսել իրենց տարածքով կամ իրենց երկիր թռիչքների թույլտվությունների ստացման արագացման հսյեցակարգի մասին բոլոր, մեզ հետաքրքիր երկրների հետ:

4. Ստեղծել տարիֆների կարգավորման համակարգ:

Առայժմ լիովին կատարվել է մեկը` օդաչուների վկայականները երկարաձգվել են 45 օրով, եւ նրանց ազատել են զորակոչից:

Այսինքն հետաձգվեց ճակատ մեկնող օդաչուական ջոկատ ստեղծելու մտահղացումը:

Տարոն Ավիայի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, որն առաջին օրվանից պատրաստ էր իր ընկերության օդանավերն անվարձահատույց տրամադրի Հայաստանի կառավարությանը, համոզվել է վերաբացի իր ընկերությունը Հայաստանում:

Առայժմ այսքանն է առաջընթացը:

Իսկ այդ ընթացքում…

ՀՀ կողմից սուբսիդավորվող լոուքոստերները հրաժարվում են թռիչքներ կատարել դեպի Հայաստան, իսկ պատերազմող պետության ավիացիոն իշխանությունների ղեկավարը…… գովազդում է հայկական արտադրության

ապրանքներ…

Պատերազմը կավարտվի մի օր:

Ու ես խոստանում եմ, որ կբացահայտեմ այս հակապետական ծրագրի ամբողջ մեխանիզմը:

Արդեն հաշվարկած թվերով եւ հայտնի ու հավանական դերակատարներով:

Իսկ հիմա անհապաղ պետք է հավաքագրել ՀՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող շարժակազմը:

Առանց ժամ իսկ հապաղելու: