Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ սահմանագծով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը:

Նա նշեց, թե հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով են եղել հրետակոծությունները եւ էական փոփոխություններ չեն գրանցվել։ Նա նշեց, թե հակառակորդի մոտ հայտնաբերվել է կապի միջոց, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ այդ տարածքում խմբավորումները ղեկավարվում են արաբական լեզվով:

Փոխհրամանատարը հայտնեց, որ երեկ ոչնչացվել է թշնամու հրետանու դիվիզիոն:  Սակայն ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։