Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,
ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը, քանի որ առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին: Խնդրում նաև լրատվամիջոցներին և լրագրողներին շարունակ չզանգահարել և չդիմել մեզ Ալբերտի մասին տեղեկություններ ստանալու համար: Մեզ համար այս ծանր և դժվար պահին ցանկացած անհարկի խոսք, մեկնաբանություն ավելի է խորացնում մեր ցավը: Խաղաղություն մեր երկրին»։