Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, որին այսօր հարվածներ է հասցրել հակառակորդի զինուժը:

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական Զինված ուժերը թիրախավորում է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։

Քաղաքում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը:

Բացի այդ, այսօր «Սմերչից» հարվածել են Հադրութ քաղաքին: