Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին եւ Իսրայելում ՀՀ դեսպանությունը համարում է այդ հարաբերությունների զարգացման կարեւոր գործիք` ի շահ երկու ժողովուրդների»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Հայաստանի դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար՝ կապված Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հետ: