Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ ադրբեջանական բանակը կշարունակի հարձակումը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, «Ադրբեջանը արդեն մեծ տարածք է ազատագրել»։ «Հուսով եմ, որ կշարունակի իր պայքարը, քանի դեռ չի ազատագրել իր բոլոր հողերը Ղարաբաղում», – ասել է Էրդողանը Կոնյա քաղաքում։