ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ եւ ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարեւորությունը:

Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարեւորությունը: