Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հինգշաբթի հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները և պատժամիջոցներ կիրառի Հունաստանի հետ ծովային վեճի և լրագրողների ու ընդդիմության անդամների նկատմամբ բռնաճնշումների հետ կապված, հայտնում է Infoteka24-ը:

«Վերջապես, մենք պետք է հստակ արձագանքենք Թուրքիայի գործողություններին», — ասել է Կուրցը Բրյուսելում:

«Եվրամիությունը վերջապես պետք է կարմիր գիծ սահմանի նախագահ Թայիփ Էրդողանի համար, ինչը նշանակում է անդամակցության բանակցությունների ավարտ և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում»: