Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված Le Monde-ի թղթակցին վիրահատում են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա վիճակը ծանր է։

Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Նշենք, որ այսօր Արցախում վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող, 24news.am-ի լրագրող Սեւակ Վարդումյանը, «Արմենիա» Հ/Ը օպերատոր Արամ Գրիգորյանը։