Մի խումբ երիտասարդների կողմից ստեղծվել է Forvictory.am-ը տեղեկատվական հարթակը, որի նպատակն է մեկ կայքում հավաքել այս օրերին անհրաժեշտ օգնության վերաբեյալ ինֆորմացիան: Հարթակի ստեղծման նախաձեռնողներից Ռոբերտ Մարկոսյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ հարթակը ինֆորմացիայի տարածմամբ է զբաղվում և նպաստում է, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան այս օրերին  թիկունքում կատարվող գործողություններից և միջոցառումներից։

«Այս կերպ կարող են ավելի հեշտ ինֆորմացիա ստանալ։ Հարթակը գործում է արդեն երկու օր։ Դեռևս որոշ գործողություններ են կատարվում արդիականացման հետ կապված, բայց գործում է թվիթերի մեր էջը, որտեղ պարբերաբար նորություններով ենք կիսվում։ Գործում է նաեւ ֆեյսբուքյան էջը»,- ասաց Ռոբերտ Մարկոսյանը։ Կայքում և կայքի սոցիալական էջերում տեղադրվուն են ինֆորմացիոն բնույթի նյութեր։ «Օրինակ, թե ինչ է անհրաժեշտ, ինչ է հավաքվում, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան իմանալ, որտեղ են արյուն հանձնում, ովքեր կարող են հանձնել, կարողանան տեղեկանալ նաեւ այն մասին, թե ինչ է կատարվում մեդիա դաշտում և ինչ գործողությունների կարիք կա։ Կամ, եթե ցանկանում են միանալ օնլայն պայքարին՝ թվիթերում, ինչ է պետք անել, ում հետեւել, որպեսզի ճիշտ տեղեկատվություն ստանան»,- ասաց Մարկոսյանը։

Հարթակ մուտք գործողները կարող են ստանալ տեղեկատվություն նաեւ այն մասին, թե ինչ հաշվեհամարներ են գործում, որտեղ և ինչպես գումար փոխանցել։ Բացի այդ կայքում զետեղվում են բացառապես պաշտոնական տեղեկատվություն։ Կայք մուտք գործողները կարող են նաեւ իրենց տվյալները թողնել, եթե զբաղվում են կամավորական աշխատանքով և կամ ցանկություն ունեն աջակցելու այս օրերին անհրաժեշտ գործողություններով։

Irakanum.am