Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում նախօրեին տեղի է ունեցել ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ  նահատակված զինծառայողներ Գեորգի Վաչագանի Հովսեփյանի, Սամվել Գագիկի Մարուքյանի, Սևակ Վովայի Զուրաբյանի, Էրիկ Ֆուրմանի Ջիլավյանի, Դավիթ Տիգրանի Ասիլյանի և Շիրակամուտ համայնքում Սմբատ Հմայակի Մազմանյանի հոգեհանգստյան արարողությունները, իսկ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ նահատակների թաղման կարգը:

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը՝ իր խոսքում մասնավորապես նշել է. «Հայրենիքը հայրենիք է, քանի դեռ այդ հայրենիքի պաշտպանության ու փրկության սուրբ գործին նահատակվելու պատրաստ, մարտնչող ժողովուրդ կա, ուստի և եթե չլիներ զինվորագրյալ հայություն, չէր լինի հայոց պետականությունը, հայ ժողովուրդը և չէր կերտվի հայոց փառապանծ պատմությունը: Կեցցե՛ն մեր քաջերը, հայ զինվորները»:

Ներկաները ծափողջույներով հրաժեշտ են տվել քաջ նահատակներին: