Ռուսաստանն ունի սեփական տեղեկություններ այն մասին, որ օտարերկրացի գրոհայիններին փոխադրում են ղարաբաղյան հակամարտության գոտի. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ունենք մեր սեփական ինֆորմացիան, այո՛, դուք ճիշտ եք, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակվել են նման տեղեկություններ, բայց հանդես գալով այդ մեկնաբանությամբ, որը հրապարակվել է ԱԳՆ-ի կայքում, մենք, անկասկած, հաշվի ենք առել նաև մեր ունեցած տեղեկատվությունը, վերլուծությունները և փաստերը»,- շեշտել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչի հիման վրա է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածել հակամարտության գոտի Սիրիայից ու Լիբիայից գրոհայիններին փոխադրելու անթույլատրելիության մասին:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։